Գավառ համայնքի ավտոպարկը համալրվել է նոր տեխնիկայով
Գավառ համայնքը ձեռք է բերել 28 մլն 350 հազար ՀՀ դրամ արժողությամբ նոր JCB – Backhoe – Loader-3CX G էքսկավատոր բեռնիչ։
Տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։
Մեքենան ունի «6-ը 1-ում» ունիվերսալ ծնոտի դույլ, որը փորում է, տեղաշարժվում, բեռնում, բռնում, հարթեցնում է գետինը և լցնում խրամատները։
Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 և 2024 թվականներին ավտոգրեյդեր, բազմաֆունկցիոնալ և մինիբեռնիչ մեքենաներ էր ձեռք բերել։
Այս ծրագրով նախատեսվում է համայնքի ավտոպարկը համալրել ևս 1միավոր տեխնիկայով։