Փոխարինվում Արարատ քաղաքի խանջյան և Գորգիսյան փողոցների ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը

Ամբողջությամբ նորով են փոխարինվում Արարատ քաղաքի խանջյան և Գորգիսյան փողոցների ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը
Այսօր, աշխատանքային օրվա սկզբին՝ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը՝ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» Արտաշատ Շահագործման տեղամասի համակարգող պետ Սարգիս Թորոսյանի հետ միասին եղան Արարատ քաղաքի Խանջյան փողոցում՝ հետևելու համար նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքների ընթացքին։
Հիշեցնենք, որ Արարատի համայնքապետարանը «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում ամբողջությամբ նորով են փոխարինվում Արարատ քաղաքի խանջյան և Գորգիսյան փողոցների ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը։
Ոչ բարեկարգ վիճակում գտնվող այս ջրագծերը քաղաքում բազմաթիվ անգամ պատճառ են հանդիսացել վթարների և ջրանջատումների։ Խնդիրների լուծումը վերջնական տեսքի բերելուց հետո տեղի բնակիչները երկար ժամանակ կմոռանան բոլոր այն անհարմարությունները, որոնք բավականին երկար ժամանակ իրենց անհանգստություն են պատճառել։
Նշենք նաև, որ Արարատի համայնքապետարանը «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների ավարտից հետո հանձն առնել վերոնշյալ փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։
Այս պահին շինարարական աշխատանքներով պայմանավորված քաղաքում առաջացած անհարմարությունների համար՝ ևս մեկ անգամ հայցում ենք մեր բնակիչների ներողամտությունը։ Արարատի համայնքապետարանի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի մեր համայնքում աստիճանաբար լուծվեն մեր բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրները։