Այսօր Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Զովք բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների գազամատակարարումը։