Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ
Ամիօ բանկը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:
«Ամիօ ժամանակաշրջան»  կրթական բարեգործական ծրագիրը ներդրում է բարձրագույն կրթության մեջ:  «Ամիօ ժամանակաշրջանը» նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար:
Ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/
 Կրթությունը հնարավորություն է…
 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: