ԵԱՏՄ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է տնտեսվարողներին, որ 2024 թվականի մայիսի 30-ին հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու որոշումը՝ համաձայն որի այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 52 որոշում):