Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար

Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար

Լիտվան 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։ Այս մասին նշված է Լիտվայի կառավարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100 000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- նշված է գրառման մեջ։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։

Աղբյուրը՝   civilnet.am