Վեդի համայնքում շարունակվում է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը
Եղեգնավան բնակավայրում ընթացիկ փուլում են գազաֆիկացման աշխատանքները: Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն այս ծրագրում ներառված են նաև Վեդի, Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից։
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 263.300 ՀՀ դրամ է: Գումարի 65%-ը տրամադրում է Կառավարությունը, իսկ 35%-ը՝ համայնքը:
2023 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում գազաֆիկացման աշխատանքներ են նախատեսված Գոռավան, Այգավան, Նոր Ուղի, Վանաշեն և Փոքր Վեդի բնակավայրերում:
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 78 մլն ՀՀ դրամ է: Կառավարությունը հատկացնում է գումարի 45%-ը, իսկ համայնքը՝ 55%-ը: