Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքները

Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի  կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքները
Այս օրերին Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրեում ընթանում են կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքները, որն իրողություն է դարձել ՀԲ-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված է 1760քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում երկաթբետոնյա ծածկույթով, եզրաքարերի փոխարինում, 844քմ մակերեսով մայթերի սալիկապատում, որին կհաջորդեն 5686.67քմ մակերեսով կանաչապատումը, բարեկարգումը, ինչպես նաև նախատեսված են կառուցապատման աշխատանքներ:
447421545_769194522058237_1268735202746913578_n.jpg (141 KB)
447631543_781350310845393_4075875737850187605_n.jpg (551 KB)
Ծրագրի կապալառուն է «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը: Աշխատանքների ավարտ է սահմանված 2024թվականի հոկտեմբերը: