Մեծ Բրիտանիայի մեծահարուստները «խուճապի» մեջ են և փախչում են երկրից

Մեծ Բրիտանիայի մեծահարուստները «խուճապի» մեջ են և փախչում են երկրից

Մեծ Բրիտանիայի մեծահարուստ մարդիկ՝ օտարերկրյա միլիարդատերերից մինչև լոնդոնյան բանկիրներ, շտապում են թաքցնել իրենց փողերը այն բանից հետո, երբ վարչապետ Ռիշի Սունակը զարմացրեց երկիրը՝ նշանակելով ամառային ընտրություններ:

Ոմանք կանխիկացնում են ներդրումները, վճարում են պարտավորությունները, որոնք շուտով կարող են աճել, կամ ընդհանրապես հեռանում են Բրիտանիայից՝ համաձայն երկու տասնյակից ավելի հարուստ մարդկանց հետ հարցազրույցների, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց անունները:

Ե՛վ իշխող Պահպանողականները, և՛ ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունը խոստացել են դադարեցնել արտոնյալ հարկային վերաբերմունքը Մեծ Բրիտանիայում ապրող հարուստ օտարերկրացիների նկատմամբ: Լեյբորիստների առաջնորդ Քեյր Սթարմերը առաջարկում է հարուստներին հարկելու ավելի շատ ծրագրեր, և հարցումները ցույց են տալիս, որ նրա կուսակցությունն ավելի քան 20 կետով առաջ է:

Consultancy Henley & Partners-ը գնահատում է, որ Մեծ Բրիտանիայից անցած տարի հեռացել է 3200 հարուստ մարդ, ինչը ամենաշատն է Եվրոպայում և երկու անգամ ավելի, քան 2022 թվականին: Մեծ Բրիտանիայի՝ որպես իրավական և քաղաքական կայուն երկրի համբավը խարխլվել է 2016 թվականից ի վեր, պայամանավորված հինգ տարբեր վարչապետների փոփոխությամբ:

Մեծ Բրիտանիան զիջում է Մոնակոյին, Դուբային և Շվեյցարիային, ինչպես նաև եվրոպական հարևան երկրներին, ինչպիսիք են Իտալիան և Հունաստանը, որոնք ծրագրեր են սկսել հարուստ օտարերկրացիներին գրավելու համար: Մեծ Բրիտանիան նաև որոշել է չեղարկել իր ոսկե վիզաների ծրագիրը։

Լեյբորիստները ցանկանում են նաև հարկ մտցնել մասնավոր ներդրումների և մասնավոր դպրոցների ուսման վարձերի վրա: Նրանք մտադիր են վերացնել արտասահմանյան ակտիվների ժառանգության հարկային արտոնությունները: Նման մեծ փոփոխության գաղափարը նպաստել է ապահովագրական գների բարձրացմանը՝ հարուստների հնարավոր վճարները ծածկելու համար։ Նրանք նախկինում գնահատում էին, որ այս փոփոխությունները կարող է իրենց 3 միլիարդ ֆունտ (3,8 միլիարդ դոլար) եկամուտ բերել:

Մոտակա 10 տարիների ընթացքում 68,800 մարդ կհեռանա Մեծ Բրիտանիայից, շատերը արդեն մեկնում են Իտալիա և Շվեյցարիա։

Աղբյուրը`   b24.am