«Սննդամթերքի անվտանգություն. պատրաստ լինել անսպասելիին»

«Սննդամթերքի անվտանգություն. պատրաստ լինել անսպասելիին»

Այսօր սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է ու ևս մեկ առիթ ընդգծելու անվտանգ սննդամթերքի կարևորությունը մարդու առողջության համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ 600 միլիոն մարդ (10-ից 1-ը) հիվանդանում է աղտոտված սննդի օգտագործումից, իսկ 420 հազարը՝ մահանում նույն պատճառով: Ոչ վաղ անցյալում նաև Հայաստանում արձանագրվեց սննդային գործոնով պայմանավորված թունավորման դեպք, որից տուժեց գրեթե 250 մարդ: Սա խնդիր է, որը համատեղ ջանքեր է պահանջում:

Կարևոր է շեշել, որ սննդամթերքի անվտանգությունը կոլեկտիվ պատասխանատվություն է, որտեղ բոլորը՝ արտադրողներից մինչև սպառողներ, ունեն հիմնարար պատասխանատվություն: Ու թեև կողմերը կատարում են իրենց պարտականությունները, մենք հաճախ ենք բախվում բացառիկ, անսպասելի իրավիճակների, որոնք կարող են վտանգել մարդու առողջությունը:

Պետք է գիտակցել սննդամթերքի անվտանգության հետ կապված միջադեպերին պատրաստվելու կարևորությունը, անկախ նրանից, թե որքան մեղմ կամ ծանր են դրանք: Այդ դեպքերը կառավարելու պատրաստ լինելը պահանջում է սննդամթերքի անվտանգությունն ապահովող ամբողջ շղթայի՝ քաղաքականություն մշակողների, սննդամթերքի անվտանգության մարմինների, ֆերմերների, սնունդ արտադրողների ու վաճառողների, ջանքերը:

Սննդամթերքի անվտանգության անսպասելի խնդիրներից խոսափելու համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ջանում է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ, ուսումնասիրում է միջազգային փորձն ու քայլեր ձեռնարկում սննդամթերքի անվտանգությունը բարելավելու համատեղ մոտեցումներ, լուծումներ, ուղիներ մշակելու, միջազգային լավագույն փորձը  տեղայնացնելու համար, կարևորում է սննդի շղթայի յուրաքանչյուր դերակատարի գործունեությունը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը:

Այս համալիր մոտուցումը միայն կարող է ապահովել ոլորտի զարգացումը։

Շնորհավորում ենք բոլորիս սննդամթերքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ:  

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին