ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ արժանացել է ՎԶԵԲ-ի “THE MOST ACTIVE ISSUING BANK IN ARMENIA, 2021” մրցանակին

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ արժանացել է ՎԶԵԲ-ի “THE MOST ACTIVE ISSUING BANK IN ARMENIA, 2021” մրցանակին

2022թ-ի մայիսի 10-12-ը Մարաքեշում (Մարոկկո) կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում Առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն չորրորդ անգամ անընդմեջ արժանանում է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին:

Մրցանակի շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Ինչպես տեղեկացնում են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ից՝ համագործակցության ընթացքում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ` կազմելով շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից` բանկն առևտրի ֆինանսավորման ոլորտից բացի զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Ներկայումս ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ծավալը բոլոր ուղղություններով գերազանցում է 60 մլն ԱՄՆ դոլարը: