Արտաշատ համայնքում ակտիվ շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Արտաշատ համայնքում ակտիվ շարունակվում են բարեկարգման աշխատանքները
Տեխնիկայի օգնությամբ կուտակված տիղմից, եղեգներից ու աղբից ամբողջովին մաքրվել է Արտաշատի քաղաքային լիճը, մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև ափամերձ տարածքներում:
Արտաշատ քաղաքային համայնքի Երևանյան և Քլամարի պուրակներում վերանորոգվել ու ներկվել են կարուսելները, պուրակներում ընթացել են նաև սանմաքրման մեծածավալ աշխատանքներ:
Նորոգվել, ներկվել և պատշաճ տեսքի են բերվել նաև Շահումյան 14 բնակելի շենքի բակի կարուսելները: Ներկվել են տեղադրված նստարանները:
Աշխատանքները շարունակվել են Արարատյան թաղամասում, որտեղ աղբամանների համար կառուցվել է առանձնացված աղբատեղ-հարթակ: