ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվների վերաբերյալ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվների վերաբերյալ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ:

Լրագրողները Ջո Բայդենին հարցրել են, թե արդյոք Էմանուել Մակրոնի հետ քննարկել են ռուսական ակտիվներից ստացված շահույթի օգտագործումը և հասել պայմանավորվածությունների: ԱՄՆ նախագահը, որն ավարտում է իր այցը Ֆրանսիայում և հունիսի 8-ին բանակցություններ է վարել Մակրոնի հետ, պատասխանել է՝ այո:

Ելիսեյան պալատում նախագահների հանդիպման արդյունքում ընդունվել է ֆրանկո-ամերիկյան ճանապարհային քարտեզ, որն ուրվագծում է Եվրամիության և G7-ի մակարդակով նրանց մտադրությունը՝ արևմտյան երկրներում սառեցված ռուսական ակտիվներից գոյացած եկամուտները հասցնել Ուկրաինա:

Ինչպես հունիսի 7-ին հայտնել է Semafor պորտալը, Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները մոտ են Ուկրաինայի ռազմական կարիքների համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու մասին համաձայնագրի կնքմանը և հույս ունեն համաձայնության գալ մինչև G7 գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 13-15-ը:

Աղբյուրը՝    b24.am