ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»։ Այս մասին Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքի էջով։ 
Ըստ ՀՀ ԲՏԱ նախարարի հաղորդագրության՝ նախ, ՀԲԸՄ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ, Մխիթար Հայրապետյանը  շրջայց է կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։
Մխիթար Հայրապետյանը «Սիլիկոնյան հովտում» հանդիպում է ունեցել տեխնոլոգիական համայնքի հայ ներկայացուցիչների հետ, անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին, ներկայացրել սահմանված թիրախները և պատասխանել նրանց հուզող հարցերին։
 
447864439_1033399911482795_4826713501464823832_n.jpg (237 KB)
 
448087020_1033399878149465_5714111335359905091_n.jpg (430 KB)