Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը

Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը

Երևանում հունիսի 11-ին տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը: 

Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը: