Երևան – Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Երևան – Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Մ-5, Երևան – Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում (կմ17+530-կմ18+200, կմ 25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Արմավիրի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5,62կմ է։ Ճանապարհի որոշ հատվածներում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհային հագուստի քանդման‚ հողային և այլ աշխատանքներ։ 
Նախագծով նախատեսված է նաև կմ 35+457 - կմ 37+054 տեղամասում ջրահեռացման համակարգի վերականգնում։ 
  • Կնորոգվեն նաև ճանապարհին առկա թունելն ու կամուրջը։ 
  • Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։
  • Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 2 մլրդ 376 մլն դրամ։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։