Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրմանը միտված օրենսդրական նախաձեռնությու

Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրմանը միտված օրենսդրական նախաձեռնությու

Նախագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումն ու պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենքով կսահմանվեն այն բոլոր կարգավորումները, որոնք անհրաժեշտ են միասնական հաշվի ներդրման եւ գործարկաման համար: Կսահմանվեն նաեւ կարգավորումներ, թե ինչ ինֆորմացիա պետք է լիազոր մարմինները գրանցեն ինքնաշխատ համակարգում կամ իրենց կողմից վարվող լիցենզիաների թույլտվության գրանցամատյաններում, որը պետք է արտացոլվի հարկային մարմնում, եւ որի հիման վրա պետք է իրականացվի տարեկան պետական տուրքի հաշվարկը:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ: