«Ավան Թաուերս» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին

«Ավան Թաուերս» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Ավան Թաուերս» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ին։ Ըստ անհրաժեշտության կշարունակվի հաջորդող օրերին՝ մինչև կարգով սահմանված խաղարկության ավարտը:

Վիճակահանությունն անցկացվելու է առցանց եղանակով։ Ծրագրի մասնակիցներն ուղիղ հեռարձակմանը կարող են հետևել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության ֆեյսբուքյան էջերում (www.facebook.com/qaghshin և https://www.facebook.com/mlmining

Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn): Հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում:

Ցուցակում ընդգրկվածները մինչև հունիսի 17-ը՝ ժամը 17։59-ը, կարող են կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան)՝ իրենց տրամադրված տվյալներով մուտք գործելով ծրագրի հարթակ։

Հարկ է նշել, որ նախքան վիճակահանությունը հանրային ծառայողները հնարավորություն ունեն հրաժարվելու ծրագրի հետագա մասնակցությունից՝ մինչև հունիսի 17-ը կանխավճարի վերադարձի համար ներկայացնելով գրավոր դիմում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: