Համաշխարհային բանկը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը

Համաշխարհային բանկը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին ՝ 4,9% մակարդակում։ Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հրապարակած "Համաշխարհային տնտեսության հեռանկարները"զեկույցում։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (ECA) Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականի համար կանխատեսվող Հայաստանի ՀՆԱ աճի մակարդակը երկրորդն է Տաջիկստանից հետո (6,5%), իսկ 2025 թվականի համար՝ երրորդը Ուկրաինայից (6,5%) և Վրաստանից (5%) hետո։
Ընդհանուր առմամբ, ECA տարածաշրջանում Համաշխարհային բանկը 2024 թվականին ակնկալում է տնտեսության աճի տեմպերի որոշակի դանդաղում՝ մինչև 3%, իսկ 2025 թվականին՝ մինչև 2,9% (2023 թվականի փաստացի 3,2% - ից):
Աղբյուրը` finport.am