Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Հողի բերրի շերտի ապօրինի օգտահանման, պահպանման և տեղափոխման վերահսկողական շուրջօրյա միջոցառումների ընթացքում հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ձեռքբերված սևահող տեղափոխող բեռնատարի ևս 5 վարորդ:
Կոտայքի և Արագածոտնի մարզերում «ԶԻԼ» և «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն
առանց թույլտվությունների փորձել են ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 25.5խմ սևահող։
Ստուգայցերի ընթացքում արձանագրվել էю.
- նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 9 բեռնատար:
- Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։
Վարորդների նկատմամբ կնշանակվեն վարչական տույժեր։
Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում:
Հիշեցում՝ սևահողի հանման և տեղափոխման դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշմամբ հաստատված «Հողի բերրի շերտի օգտագործման» կարգով:
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=71439&fbclid=IwZXh0bgNhZW04f735Ia