Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից օգտվում է 870 շահառու

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից օգտվում է 870 շահառու
2024 թ․ ընթացքում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու։ Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ (բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.mlsa.am/banks
Երկրորդ բաղադրիչի դեպքում՝ անհրաժեշտ է դիմել արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն (երեխայի ծնվելուց հետո)։

448278876_860327239472428_8218764079259678116_n.jpg (501 KB)