Կոտայքի մարզպետը Նաիրի համայնքում ներկարացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը

Կոտայքի մարզպետը Նաիրի համայնքում ներկարացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով:
Ինչպես տեղեկացնում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից, հերթական իրազեկման այցով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքային խմբի և Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ու Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի հետ այցելել է Նաիրի համայնք, արվեստի դպրոցում հանդիպել նշված համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին,  կառավարության ծրագիրը:
 
448175366_799888865669560_3119696666671755723_n.jpg (531 KB)
Աշխատանքային խումբը ղեկավարում է մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ում գլխավորությամբ արդեն իսկ իրազեկման աշխատանքներ են իրականացվել Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան խոշորացված համայնքներում:
Իրազեկման աշխատանքներին ներգրավված են նաև մարզպետի խորհրդականներ Ստեփան Բաղդասարյանը, Հայկ Ալեքսանյանը և Մհեր Գևորգյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Հանդիպումները պարբերական բնույթ են կրում, որոնց մասին մարզի համայնքների կողմից իրազեկում կլինի: