NASA -ն հայտարարել է 2026 թվականին Լուսնի վրա վայրէջքի պայմանները

NASA ամերիկյան տիեզերական գործակալության Lուսնի ուսումնասիրման համակարգերի բաժինը հայտարարել է 2026 թվականին Երկրի բնական արբանյակ մարդկանց վերադարձի պայմանը։
Տեղեկությունների համաձայն՝ մինչև 2025 թվականի սկիզբը SpaceX-ին անհրաժեշտ է կրիոգեն վառելիքը հաջողությամբ տեղափոխել ուղեծիր։ Սա ենթադրում է երկու աստղանավերի արձակում, դրանք ուղեծրում կցում և նրանց միջև վառելիքի փոխանցում:
Կրիոգեն վառելիքի տեղափոխումը շատ բարդ խնդիր է, որը նախկինում երբեք նման մասշտաբով չի իրականացվել: Դժվարություններ կարող են առաջանալ պահեստային նավի կանոնավոր լիցքավորման անհրաժեշտության և վերգետնյա ենթակառուցվածքների խոցելիության պատճառով:
Նշվում է, որ Եթե SpaceX-ը հաջողի այս գործում, ապա այն ճանապարհ կհարթի 2026 թվականին նախատեսված Արտեմիս III առաքելության համար, որը տիեզերագնացներին վայրէջք պետք է կատարի Լուսնի վրա։
Starship HLS-ի առաջին ցուցադրական թռիչքը դեպի Լուսին նախատեսվում է իրականացնել մինչև 2025 թվականի ավարտը՝ ապագա առաքելությունը մոդելավորելու նպատակով։
Աղբյուրը՝ how2b.am