Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք

Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք
Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց բնակելի շենքերի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք:
hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh.jpg (720 KB)
50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ:
Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապաների ֆինանսավորմամբ:
«Հայաստան» համահայկական hիմնադրամը, դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է 50 շենք՝ բնականով ապահովվելով ավելի քան 500 ընտանիքի: 2015 թվականից սկսած հիմնադրամը բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի: 2019 թվականին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում 2022 թվականին շահագործման է հանձնվել 2 շենք՝ ընդհանուր 36 բնականարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և 2 արվեստանոցներով։