Նախկին ԽՍՀՄ որոշ երկրների բանկերը դադարեցրել են ռուբլու փոխանակումը դոլարով ամերիկյան պատժամիջոցներից հետո․ The Moscow Times

Նախկին ԽՍՀՄ որոշ երկրների բանկերը դադարեցրել են ռուբլու փոխանակումը դոլարով ամերիկյան պատժամիջոցներից հետո․ The Moscow Times

Նախկին հետխորհրդային որոշ երկրների բանկերը սահմանափակել են ռուբլու փոխանակման գործառնությունները Մոսկվայի բորսայում ԱՄՆ պատժամիջոցներից հետո, որով դադարեցվել են դոլարի և եվրոյի առևտուրը Ռուսաստանում:

Ռուս հաճախորդները խնդիրներ են ունեցել Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի բանկերում, The Moscow Times-ին հայտնել են ներկրող ընկերությունների ներկայացուցիչները։

Առավոտյան Կենտրոնական Ասիայի հանրապետությունների բանկերը, որոնց միջոցով կատարավում էին ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների համար վճարումներ, դադարեցրել են ռուբլին դոլարով և եվրոյով փոխանակելու գործարքները կամ առաջարկել են  անբարենպաստ փոխարժեքներ:

Երեկոյան հայտնի է դարձել, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի բանկերը վերսկսել են ռուբլու փոխանակումը։ Ղրղզստանում խնդիրները պահպանվել են. հանրապետության հինգ բանկ սահմանափակումներ են հայտարարել։

Միևնույն ժամանակ, RSK Bank-ը, Kompanion Bank-ը, Mbank-ը և առնվազն 6 այլ բանկ դադարեցրել են աշխատել դրամական փոխանցումների համակարգերի հետ, որոնք կարող էին օգտագործվել Ռուսաստանից և հակառակ ուղղությամբ գումար ուղարկելու համար: Խոսքը Zolotaya Korona, Astrasend, Unistream, RIA եւ Western Union համակարգերի մասին է, նշում է Ինտերֆաքսը։

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 12-ին, ԱՄՆ գանձապետարանը հայտարարեց Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների ​​ընդլայնման մասին՝ ներառյալ Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը (NCC) և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան սև ցուցակում:

Հունիսի 13-ին բորսան դադարեցրել է առևտուրը ԱՄՆ դոլարով, եվրոյով և Հոնկոնգի դոլարով, իսկ Կենտրոնական բանկը սկսել է պաշտոնական փոխարժեքներ սահմանել՝ հիմնվելով արտաբորսային շուկայի տվյալների վրա։

Բացի բորսայի դեմ պատժամիջոցներից, ԱՄՆ-ը ներառել է SDN-ի ցանկում ռուսական խոշորագույն պետական ​​բանկերի դուստր ձեռնարկությունները Հնդկաստանում և Չինաստանում. պատժամիջոցները ներառում են Sberbank-ի, VEB-ի, պաշտպանական Promsvyazbank-ի և VTB-ի ներկայացուցչությունները:

Աղբյուրը՝    banksnews.am