Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել. Պապոյան

Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել. Պապոյան

Շատ կարեւոր ծրագիր է «Ալբրոս» առեւտրարդյունաբերական ՓԲԸ-ի եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ ստորագրված հուշագիրը, որով Հայաստանում կստեղծվի պղնձի կատոդի գործարան: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այդ գործընթացը շատ լավ առաջ է գնում, մենք տարեկան 50 հազար տոննա արտադրողականության գործարան ենք պլանավորում ստանալ:

Ունենք նաեւ այլ ծրագրեր, օրինակ «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի կառուցելու ծրագիրը, որտեղ ներդրումային ծրագրի ծավալը 3,5 մլրդ դրամ է, նախատեսվում է ունենալ 100 նոր աշխատատեղ, միջինը 600 հազար դրամ աշխատավարձով», - ասաց նա:

Աղբյուրը՝   inoport.am