Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Գևորգ Պապոյան

Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Գևորգ Պապոյան

Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի հարևանությամբ, ինչը առաջացնում է լոգիստիկ խնդիրներ։ Այս մասին պաշտոնավարման 100-ը ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Բայց ասեմ ձեզ, և՛ մեր տնտեսությունը, և՛ մեր մարդիկ իրենց կենցաղով, մշակութային կերպարով, ժողովրդավարության մակարդակով  շատ ավելի եվրոպացի են,  քան մի շարք եվրոպական երկրներում։ Այս առումով մենք որևէ խնդիր չունենք եվրոպական շուկային ներկայանալու համար»,- ասաց նա։

Պապոյանն ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարարությունում մշակվում են ծրագրեր արտադրողներին աջակցելու համար։

Աղբյուրը՝   tert.am