Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց շահագործվում է

Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց շահագործվում է
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են Լոռւ մարզպետի աշխատակազմից։ 
Ըստ հաղորդագրության, Ախթալա բնակավայրում՝ կամուրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում:

Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:

448357810_759892003022020_2548067761120755876_n.jpg (189 KB)

448359107_759891876355366_6857690525237327326_n.jpg (169 KB)