Թուրքական ընկերությունները հայտնվել են պատժամիջոցների տակ

Թուրքական ընկերությունները հայտնվել են պատժամիջոցների տակ
Մեծ Բրիտանիան հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունման մասին:

Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մոսկովյան բորսան: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է 50 ընկերություն, դրանց թվում են նաև թուրքական ընկերություններ:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, քայլը միտված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ռազմական ներուժը թուլացնելուն:

Ի պատասխան սահմանված պատժամիջոցների, ռուսական կողմը հայտարարել է հունիսի 13-ից դոլարով և եվրոյով գործարքների ամբողջական դադարեցման մասին:

Աղբյուրը՝     banksnews.am