Երբ կսկսվի Lada-ի վաճառքը Դուբայում

Երբ կսկսվի Lada-ի վաճառքը Դուբայում

АвтоВАЗ-ը նախատեսում է սկսել Lada ավտոմեքենաների վաճառքը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ): Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովը։

«Դուբայում մի շարք գործարարներ մեծ հետաքրքրություն են հայտնել Lada ապրանքանիշի նկատմամբ, ինչի արդյունքում որոշվել է մեր արտադրանքի վաճառք սկսել նաև այնտեղ, – նշել է Սոկոլովը:

АвтоВАЗ-ի ղեկավարը պարզաբանել է, որ ԱՄԷ-ն շուտով կգնի ռուսական մեքենաների առաջին խմբաքանակը։ Այս մեքենաները կօգտագործվեն տեղական շուկայում փորձարկման համար:

АвтоВАЗ-ի վերջին նորույթը Lada Iskra-ն է: Այս մեքենայի գինը կտատանվի 1 միլիոնից մինչև 1,2 միլիոն ռուբլի։ Նշվում է, որ արտադրությունը պետք է սկսվի 2025 թվականին։

Աղբյուրը՝    banksnews.am