Այսօր աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը

Այսօր աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը
Այսօր աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն` այս տոնը հռչակվել է 1995 թ․ ՄԱԿ-ի կողմից՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Անապատացումը, հողերի դեգրադացումը և երաշտը մեր ժամանակի բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից են, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության վրա: Ամբողջ աշխարհում հողատարածքների մինչև 40%-ն արդեն համարվում է դեգրադացված:
Ամեն վայրկյան աշխարհում դեգրադացվում է չորս ֆուտբոլային դաշտի տարածքին համարժեք առողջ հողատարածք՝ տարեկան ընդհանուր առմամբ 100 միլիոն հեկտար:
Ներկա և ապագա սերունդներին ներգրավելը ավելի քան երբևէ կարևոր է այս տագնապալի միտումները դադարեցնելու, շրջելու և մինչև 2030 թվականը 1 միլիարդ հեկտար դեգրադացված հողը վերականգնելու համաշխարհային պարտավորությունները կատարելու համար:
Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա խորագիրն է՝ «Միավորվելով երկրի համար. մեր ժառանգությունը, մեր ապագան», որի նպատակն է կոնտրոնացնել հասարակության բոլոր հատվածներին՝ աջակցելու հողի կայուն և արդյունավետ կառավարմանը:
Աշխարհագրական դիրքով և բնակլիմայական առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունը ևս անմասն չի մնում կլիմայի փոփոխության ազդեցությունից: Գլոբալ տաքացումը ինչպես ամբողջ աշխարում, այնպես էլ Հայաստանում, նպաստում է անապատացման և երաշտային երևույթների ինտեսիվացմանը` հանգեցնելով հողերի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորոստի, ինչն էլ իր հերթին ավելի խոցելի է դարձնում հասարակությանը` պարենային անվտանգության և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից:
Ապրելով հարուստ մշակութային ժառանգություն և մարդկության բնակեցման երկար պատմություն ունեցող երկրում՝ մենք պետք է քաջ գիտակցենք ապագա սերունդների համար մեր հողի պահպանման կարևորությունը և ընդունենք, որ միասին աշխատելով՝ մենք կարող ենք հաղթահարել այս մարտահրավերները և կառուցել ավելի կայուն ապագա:
Այս նպատակին հասնելու համար մենք սահմանել ենք հատուկ միջոցներն են, որոնք են`
  • ագրոէկոլոգիայի կիրառումը,
  • դեգրադացված հողերի վերականգնումը.
  • անտառահատումների դադարեցումը և անտառների կառավարման բարելավումը
  • գերարածեցման դադարեցումը և խոտհարքների կառավարման բարելավումը:
Այս տարի հունիսի 17-ին նշվում է նաև ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի Բոննի կոնվենցիայի (UNCCD) 30-ամյակը, որը միակ իրավականորեն պարտադիր միջազգային պայմանագիրն է հողօգտագործման և երաշտի վերաբերյալ. Ռիոյի երեք կոնվենցիաներից մեկը՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության հետ մեկտեղ: