Դուշանբեում ավարտվել է «Ջուրը աշխարհում, որը մենք ուզում ենք» ծրագրի Ասիայի աշխատաժողովը

Դուշանբեում ավարտվել է «Ջուրը աշխարհում, որը մենք ուզում ենք» ծրագրի Ասիայի աշխատաժողովը
Դուշանբեում ավարտվել է «Ջուրը աշխարհում, որը մենք ուզում ենք» ծրագրի 4-րդ փուլ կազմող Ասիայի աշխատաժողովը: Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։
Ըստ Կոմիտեի հաղորդագրության` Ջրային կոմիտեի արտաքին կապերի բաժնի ղեկավար Տիգրանուհի Բաղդասարյանը ներկայացել է 2030 օրակարգին ընդառաջ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ընդհանուր կարգավիճակը, թիրախները և ցուցանիշները, մասնակցել SDG-PSS ծրագրի բաղադրիչների մասով մշակման, ներդրման և կիրարկման վերաբերյալ աշխատանքային քննարկումներին։
Աշխատաժողովը ներառում էր SDG-Policy Support System (SDG-PSS) ընդլայնված օգտագործումը և ներդրումը ամբողջ աշխարհում: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ամբողջ Ասիայից, ովքեր օգտագործում են SDG-PSS ծրագիրը կամ հետաքրքրություն են հայտնել օգտագործելու համակարգը: