Մեկ ամիս փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ

Մեկ ամիս փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 17-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. - Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ ընկած ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: