Գեղարքունիքի և Արարատի մարզերի առանձին բնակավայրերում այսօր ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով.
- հունիսի 18-ին, ժամը 09:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը,
- հունիսի 18-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նշավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։