Կայացել է հանդիպում Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարական կազմակերպույանթյան ղեկավար կազմի հետ

Կայացել է հանդիպում Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարական կազմակերպույանթյան ղեկավար կազմի հետ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարական կազմակերպության՝ իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի և տեխնիկական հսկողությունն իրականացնող խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերության ղեկավար կազմի հետ։
Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել է ներկա պահին շինհրապարակում աշխատանքների առաջընթացը։ Շեշտվել է շինարարության տեմպերն ավելացնելու անհրաժեշտությունը‚ արծարծվել են աշխատանքային այլ հարցեր։