ԱՐՄԵՆՊՐԵՍ. Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

ԱՐՄԵՆՊՐԵՍ. Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Բանկային համակարգը Հայաստանում ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից է, այնուամենայնիվ, ստեղծվում են նաև ֆինանսական ներդրումների շատ այլ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու հասանելի դառնում հանրությանը։ 

Այս մասին  «Արմենպրես»-ի ՖինԲրոքեր պոդքաստային նախագծի շրջանակներում ասաց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանն՝ անդրադառնալով ներդրումային հիմնական գործիքներին և դրանց առանձնահատկություններին։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ներդրող, ելնելով իր ռազմավարական քարտեզից և գործողությունների պլանից, ընտրում է իրեն համապատասխան գործիքներ։ 

«Միշտ ռիսկերն ու եկամուտներն իրար համընթաց են։ Եթե կա ցածր ռիսկայնություն, ապա եկամուտներն էլ համապատասխան են, այսինքն՝ ցածր։ Բանկային ավանդները Հայաստանում, կարելի է ասել, ամենակայուն, ցածր ռիսկայնությամբ, միաժամանակ՝ չէի ասի, որ բարձր եկամտաբերությամբ ակտիվ են։ Չնայած բանկային համակարգը մեզ մոտ ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից մեկն է՝ այնուամենայնիվ, ստեղծվում են շատ ուրիշ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու դառնում հասանելի մեր հանրությանը։ Կուզենայի շեշտել պարտատոմսերի գործիքը, որը շատ տարածված է ու գնալով ավելի մեծ տարածում է գտնում»,-ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է  ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների թողարկած պարտատոմսերին։ Որպես կարևոր ներդրումային գործիք նա նշեց նաև բաժնետոմսերը, որի շուկան Հայաստանում գնալով զարգանում է։

Մասնավորապես՝ Freedom Broker Armenia-ն հնարավորություն է ընձեռում Հայաստանից ներդրումներ կատարել արտասահմանյան՝ ամերիկյան, եվրոպական, չինական շուկաներում։ 

Բացի բաժնետոմսերից ու պարտատոմսերից, ըստ մեր զրուցակցի, կան նաև ներդրումային ֆոնդեր, որոնք կոլեկտիվ ներդրումների տեսակներ են։ 

Մելքոնյանն առանձնացրեց նաև կրիպտոարժութային ներդրումները, այն համարելով ներդրումային նորաձև տեսակներից մեկը, ինչը նույնպես մեծ տարածում գտավ Հայաստանում և ողջ աշխարհում։ 

Խոսելով բաժնետոմսի էության և դրա՝ ընկերության նկատմամբ ներդրողին սեփականության իրավունք տալու առանձնահատկության մասին, փորձագետը նախ պարզաբանեց, որ բաժնետոմսը փաստաթուղթ է, որը վկայում է ներդրողի սեփականության իրավունքը այն թողարկած կազմակերպության նկատմամբ։

Ավելին` armenpress.am