2024 թ. հունվար-մարտին զբոսաշրջիկների 46.8%-ը Հայաստան է ժամանել Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների` 2024թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 51.5%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 11.1%, մնացած 37.4%-ը ժամանել է այլ երկրներց։
Զբոսաշրջիկների 46.8%-ը ժամանել են Ռուսաստանից, 13.2%-ը՝ Իրանից, 4.1%-ը՝ Վրաստանից, 4%-ը՝ ԱՄՆ-ից, 3.2%-ը՝ Ֆրանսիայից, 2.8%-ը՝ Գերմանիայից, 1.1%-ը՝ Իտալիայից, 0.9%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%–ը։
Զբոսաշրջիկների 47%-ը այցելել է գործնական նպատակներով, 34.6%-ը՝ հանգստի և ժամանցի, 2.4%-ը՝ բուժման և 16%-ը ժամանել է այլ նպատակներով։
Աղբյուրը` b24.am