ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ Հարավարևելյան Ասիայի պետությունների հետաքրքրությունն աճում է. Մեդվեդև

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ Հարավարևելյան Ասիայի պետությունների հետաքրքրությունն աճում է. Մեդվեդև
Հարավարևելյան Ասիայի պետությունների հետաքրքրությունը եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության նկատմամբ աճում է, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Անցյալ տարվա նոյեմբերին Ջակարտայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ - խմբ.) քարտուղարությունում անցկացվեցին ԵԱՏՄ օրեր, տասնյակ երկրներ նույնպես ուշադիր հետևում են Շանհայի համագործակցության կազմակերպության հետ փոխգործակցությանը, որը լրջորեն կատարելագործում է այդ աշխատանքը և այն հասցնում գործնական մակարդակի:

«Այդ պատճառով մենք ընդհանուր առմամբ լավատեսորեն ենք գնահատում Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության և ասոցիացիայի պոտենցիալների միավորման հեռանկարները», - ասել է Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում կայացած «Համաշխարհային մեծամասնությունը հանուն բազմաբևեռ աշխարհի» միջկուսակցական համաժողովի կլոր սեղանի ժամանակ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ԵԱՏՄ արտոնյալ արտաքին առևտրային գործընկերների շրջանակի ընդլայնման մասին: Չինաստանի, Սերբիայի, Իրանի, Վիետնամի հետ առևտրային համաձայնագրեր կան, նախապատրաստման և պայմանագրի փուլում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Եգիպտոսը, Ինդոնեզիան, ԱՄԷ-ն, բանակցություններ են ընթանում Մոնղոլիայի հետ։

Աղբյուրը՝   armenia.sputniknews.ru