Սուրճի որ տեսակներն են թանկացել Ռուսաստանում

Սուրճի որ տեսակներն են թանկացել Ռուսաստանում

«Կոնտուր Մարկետի»-ի վերլուծաբանները պարզել են, թե ինչպես է փոխվել սուրճի վաճառքը 2024 թվականի մայիս և հունիս ամիսների սկզբին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հետազոտության ընթացքում  ուսումնասիրվել է ավելի քան 2 միլիոն չեկ ողջ Ռուսաստանից: Gazeta.ru-ն ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները։

Ամենաշատը աճել է ամերիկանոյի գները (+12%), իսկ պահանջարկը նվազել է, բայց մի փոքր (-4%)։ Թանկացած խմիչքների մեջ երկրորդ և երրորդ տեղում են կապուչինոն և լատտեն (+8%), իսկ կապուչինոյի պահանջարկը ավելացել է 1%-ով, լատտեն՝ 11%-ով։

Ամերիկանոյի  միջին գինը 180-ից հասել է 201 ռուբլու։ Կապուչինոյի արժեքը 227-ից դարձել է 246 ռուբլի։ Լատտեի միջին գինը 251 ​​ռուբլի է՝ նախորդ տարվա 233 ռուբլու դիմաց։ Էսպրեսսոն թանկացել է 195-ից մինչև 197 ռուբլի։

Աղբյուրը՝    banksnews.am