ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը ներդրում է արել տեխնոլոգիաներ մշակող մի քանի ընկերությունում

ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը ներդրում է արել տեխնոլոգիաներ մշակող մի քանի ընկերությունում

ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը ներդրումներ է արել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ, ռոբոտներ և կիսահաղորդիչներ մշակող ընկերություններում: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ֆինանսավորվել են ARX ​​Robotics-ը՝ քաղաքացիական և ռազմական նպատակներով ռոբոտաշինական գործունեության համար, Fractile AI-ը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար: iCOMAT-ը ՆԱՏՕ-ից ներդրումներ է ներգրավվել օդատիեզերական արդյունաբերության համար, իսկ Space Forge-ը՝ տիեզերքում կիսահաղորդչային նյութերի արտադրության համար:

Ներդրումային նպատակներն են «դաշինքի տեխնոլոգիական առավելությունների պահպանումը» և ՆԱՏՕ-ի երկրներում «երկակի օգտագործման էկոհամակարգերի» զարգացումը: Կազմակերպությունը պարզաբանում է, որ առաջին անգամ է ֆինանսավորում նման նախագծեր: Ներդրված միջոցների կոնկրետ չափը հրապարակված չէ:

Աղբյուրը՝    b24.am