Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբ այցելել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզ

Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբ այցելել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզ։
«Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրով իրականացվում են Քեթիի մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։ Ենթածրագրի արժեքը շուրջ 33 մլն դրամ է։ Գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարությունն է հատկացնելու։
Աննա Մարտիկյանը կարևորել է մարզի բնակավայրերում բարեկարգ և արդի պահանջներին համապատասխան նախակրթարան ունենալը, փոխանցել արձանագրված ցանկացած թերացում անհապաղ վերացնելու մարզպետի հանձնարարականը։
Նշենք, որ Քեթիի մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է 2022 թվականին։ Մանկապարտեզն ունի երկու խումբ, նախատեսված է 40 երեխայի համար։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդhանուր արժեքը կազմել է 43 մլն 397 հազար դրամ, որից 26 մլն 38 հազար դրամը տրամադրել է պետությունը, 17մլն 358 հազարը համայնքի բյուջեի համաֆինանսավորումն եղել։
Պատասխանատուների հաջորդ կանգառը Մարմաշեն բնակավայրն է եղել, որտեղ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի շենքը, որը նախատեսված է 60-70 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն 834 հազար դրամ է կազմել։ Մանկապարտեզն ունի խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։