Նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին

Նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով:

Ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության` նախարար Հայրապետյանը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելել հայկական ընկերությունների տաղավարներ։

GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին ներկա գտնվող մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններին։

gallery_1718777222171877722266727586d4aa5.jpg (393 KB)