Telegram-ն այժմ ունի ծանոթությունների վճարովի ծառայություն

Telegram-ն այժմ ունի ծանոթությունների վճարովի ծառայություն

Telegram-ում հայտնվել է ծանոթությունների TON Dating ծառայությունը։

Այն գործարկել է VK Dating-ի նախկին ղեկավար Վլադիմիր Մախովը, գրում է «Դուրովի Կոդ» պարբերականը:

Գրանցումն անվճար է միայն կանանց համար: Տղամարդիկ մեկ ամսվա բաժանորդագրության համար կվճարեն 2,5 հազար Telegram Stars կամ 5,7 հազար ռուբլի։ Հավելվածում անցկացրած ժամանակը կմոնետիզացվի:

Պոտենցիալ օգտատերերը կանցնեն ինքնության բազմափուլ ստուգում, որի ալգորիթմը մշակված է առցանց բանկինգում օգտագործվող անվտանգության համակարգերի անալոգիայով։ Սա կբացառի բոտերն ու կեղծ հաշիվներով մարդկանց ներկայությունը:

TON Dating-ի ստեղծման համար ներդրումները կազմել են $100 հազար։ Մինչև 2027 թվականը ծառայության ակտիվ օգտագործողների թիվը պետք է գերազանցի 1 միլիոնը, նախատեսում է Մախովը: Լսարանի ընդգրկման աշխարհագրության առանցքը կլինեն ԱՊՀ նախկին երկրները, Մերձավոր Արևելքը, Եվրոպան և Ասիան։

Աղբյուրը՝    fintech.am