Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. կայացել է օպերատիվ շտաբի հերթական նիստը

Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. կայացել է օպերատիվ շտաբի հերթական նիստը
Այսօր Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Նիստին մասնակցում էր նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
Նախարարին են ներկայացվել այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։
Նախարարին է զեկուցվել նաև աղետի գոտում հակահամաճարակային իրավիճակը, ըստ որի հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը։ Այս պահին որևէ վտանգ չկա։
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։