ԱՊՀ երկրները տարեցտարի տնտեսական աճ են արձանագրում. ՌԴ փոխվարչապետ

ԱՊՀ երկրները տարեցտարի տնտեսական աճ են արձանագրում. ՌԴ փոխվարչապետ
ԱՊՀ երկրները հետևողականորեն տնտեսական աճ են արձանագրում, պետությունների առևտրաշրջանառությունն աճում է։ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով` ավելանում են նաև առևտրի ծավալները, ընդլայնվում են մշակութային-հումանիտար, գիտատեխնիկական կապերը:

«ԱՊՀ մեր գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության շարունակական ընդլայնման մասին է վկայում ԱՊՀ երկրների անընդհատ աճող մասնաբաժինը ռուսական ապրանքաշրջանառության մեջ, որն անցյալ տարի կազմել է 14,6 տոկոս, այժմ՝ 15,7 տոկոս», - ընդգծել է Օվերչուկը։

Նա կարևորել է ԱՊՀ տնտեսական և արդյունաբերական ներուժի ավելացման, փոխգործակցության նոր մեխանիզմների ձևավորման, արտաքին կոնյունկտուրայից անկախ վճարահաշվարկային ճարտարապետության ստեղծման, տրանսպորտային համալիրի զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակումը:

Աղբյուրը`   armenia.sputniknews.ru