Գոհար Բարսեղյանը և Ալեքսանդր Շոխինը քննարկել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հարցեր

Գոհար Բարսեղյանը և Ալեքսանդր Շոխինը քննարկել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության մեխանիզմի իրագործումը։ Այս մասին հաղորդում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Ըստ հաղորդագրության` Գոհար Բարսեղյանը Ալեքսանդր Շոխինին տեղեկացրել է ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիքն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասով փոփոխությունների ուժի մեջ մտնելու մասին՝ նշելով, որ անհրաժեշտ նորմատիվ բազան ձևավորվել և ուժի մեջ է մտել, և այժմ դրված է ԵԱՏՄ բիզնեսին նախագծային առաջարկների ձևավորման գործընթացին ավելի ակտիվ ներգրավելու խնդիր։

«Այս ուղղությունն անհրաժեշտ է զարգացնել մեր երկրների խոշորագույն արդյունաբերական ընկերությունների և փոքր ու միջին բիզնեսի հետ համատեղ։ Ակնկալում ենք ԵԱՏՄ Գործարար խորհրդի ակտիվ շահագրգիռ մասնակցություն», – ընդգծել է նախարարը։

Ըստ ԵՏՀ նախարարի՝ Հանձնաժողովը համակարգային երկխոսություն է վարում ԵԱՏՄ երկրների բիզնեսի, բանկերի և պետական կառույցների հետ՝ ապահովելով բիզնեսի տեղեկացումը արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության մեխանիզմի մասին, այդ թվում՝ տարածաշրջաններում, հնարավոր նախագծերի որոնման և հայտնաբերման համար:

Ալեքսանդր Շոխինն իր հերթին վերահաստատել է բիզնեսի հետաքրքրվածությունը և արդյունաբերական կոոպերացիային աջակցության վերազգային ֆինանսական մեխանիզմի իրագործմանն աջակցելու ՌԱՋՄ պատրաստակամությունը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 8-11-ը Եկատերինբուրգում կայանալիք ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում համապատասխան համատեղ միջոցառումներ անցկացնելու մասին։