Հայաստանում մեկնարկել է խոշոր ավտոցուցահանդես-համաժողով

Հայաստանում մեկնարկել է խոշոր ավտոցուցահանդես-համաժողով

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Armenian Auto Show 2024 ավտոցուցահանդես-համաժողովը։ Բացմանը ներկա էին ցուցահանդեսի կազմակերպիչները, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, բազմաթիվ հյուրեր արտերկրից,  լրատվամիջոցներ և այցելուներ։

Հունիսի 21-ից 23-ը ավտոմոբիլային ոլորտով հետաքրքրվող բոլոր անաձանց երեք օր շարունակ սպասվում է ավտոմոբիլային տոն։  

Այստեղ մեկ հարկի տակ են հավաքվել ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ավելի քան 100 կազմակերպություններ, որոնք ներկայացնում են՝

  • մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ էկոլոգիապես մաքուր ու մատչելի էլեկտրոմոբիլներ, ներքին այրման շարժիչով հզոր մեքենաներ 
  • ավտոբուսներ, 
  • բեռնատարներ և  շինարարական ավտոտեխնիկա

Ինչպես նաև, ավտոսպասարկման, թյունինգի, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ։

Հետևաբար, այս ցուցահանդես-համաժողովը նախատեսված է ոչ միայն անհատ ավտոսիրող այցելուների համար, այլ տարբեր մասնավոր և պետական հիմնարկների, և փոխադրամիջոց օգտագործող շահառուների համար։  

Հունիսի 21-ին, ժամը 19:00 ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա աշխարհահռչակ ավտոմակնիշների  նոր մոդելների  շնորհանդես։  

Այցելուները բացառիկ հնարավորություն կունենան` օգտվելու ընկերությունների կողմից հատուկ ցուցահանդեսի օրերին տրամադրվող  մեծ  զեղչերից։  

Prom Expo ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը նշեց․ «Այսօր մեծ ուրախությամբ հանրության դատին ենք հանձնում վերջին վեց ամիսների ընթացքում մեր ջանքերի և երկարատև աշխատանքի արդյունքը՝  այս ավտոշուն։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի իր կարիքներին, ցանկությանն ու ճաշակին համահունչ լուծումներ»։  

Armenia Travel ընկերության զարգացման տնօրեն  Արմեն Գրիգորյանն ասաց․ «Մենք ակնկալում ենք, որ Armenian Auto Show-ն առավելագույնս կծառայի իր նպատակին։ Մեր ցանկությունն է այն դարձնել տարածաշրջանի առաջատար ավտոմոբիլային իրադարձություն և վստահ լինել, որ այն տեղի ունենա պարբերաբար։ Մեր համախոհ գործընկերների հետ սահմանել ենք բարձր նշաձող և հեռուն գնացող նպատակներ, որոնց պետք է հասնենք համառ աշխատանքի և հետևողականության միջոցով»։

Ընդհանուր տեսարան.jpg (1.02 MB)

Ռետրո մեքենաներ.jpg (734 KB)