Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, Երևանում` առանց տեղումների եղանակ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Երևանում հունիսի 22-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հունիսի 22-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 37.8°C (1998թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 6.0°C (1986թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 21.5°C