Volkswagen-ը հայտարարել է ChatGPT չաթբոտը նոր մեքենաների մեջ ինտեգրելու մասին

Volkswagen-ը հայտարարել է ChatGPT արհեստական բանականության տեխնոլոգիան իր նոր մեքենաներում ինտեգրելու մասին։ Չաթբոտը ներկառուցված է IDA ձայնային օգնականի մեջ,- գրում է Autopilot.ru-ն:
Նշվում է, որ ChatGPT-ն ներդրվել է ID ընտանիքի էլեկտրական մեքենաներում, ինչպես նաև նոր Golf, Tugian և Passat մոդելներում։ Volkswagen-ի ձայնային օգնականն էլ թույլ է տալիս կառավարել տարբեր մեքենաների համակարգեր, սակայն չաթբոտի օգնությամբ ձայնային կառավարման հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են:
Օրինակ՝ արհեստական ինտելեկտը կարող է պատմել զբոսաշրջային վայրերի մասին, հաղորդել ֆուտբոլային հանդիպման արդյունքները կամ օգնել՝ լուծելու մաթեմատիկական խնդիրներ:
Ընկերությունից հայտնել են, որ ChatGPT-ի հետ շփվելու համար վարորդը ստիպված չի լինի աչքերը կտրել ճանապարհից։ Արհեստական ինտելեկտն աշխատում Է անգլերեն, իսպաներեն, չեխերեն և գերմաներեն լեզուներով: Նշվում է, որ ChatGPT-ին հասանելի չեն մեքենաների տվյալները, և արհեստական ինտելեկտի հետ բոլոր երկխոսությունները անմիջապես ջնջվում են՝ օգտատերերի գաղտնիությունն ապահովելու համար:
Աղբյուրը՝ banksnews.am