Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Apple-ն ու Meta-ն

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Apple-ն ու Meta-ն
Meta-ն բանակցություններ է վարել Apple-ի հետ՝ արհեստական ​​ինտելեկտի մոդելը iPhone-ում ներդնելու վերաբերյալ, – հաղորդում է Bloomberg-ը:

Չնայած նրան, որ Apple-ը մշակել է արհեստական ​​ինտելեկտի իր սեփական մոդելները, ընկերությունը հայտարարել է, որ դիմելու է գործընկերներին: Anthropic և Perplexity ստարտափները նույնպես քննարկումներ են անցկացրել Apple-ի հետ՝ իրենց գեներատիվ AI-ն Apple-ում ներդնելու համար:

Apple-ն ու Meta-ն հրաժարվել են պատասխանել Bloomberg-ի հարցերին։

Հաղորդվում է, որ Apple-ը հունիսի 10-ին՝ ծրագրավորողների համաշխարհային համաժողովում, ներկայացրել է AI-ի իր մոդելը: Այս տեխնոլոգիան կօգնի  տեքստ գրել, ստեղծել պատկերներ և ստանալ առավել համապատասխան տվյալներ:

Աղբյուրը՝   banksnews.am